Մեգերյան ընտանիքը, որ սերում է Հայաստանից, հետագայում հիմնվելով Նյու Յորքում` Մանհեթենում, մեկ դար շարունակ զբաղվել է   ձեռագործ գորգերի և կարպետների առք ու վաճառքով, մաքրման և վերանորոգման աշխատանքներով: 1917թ-ին հիմնվելով Նյու Յորքում` Մեգերյան ընկերությունը,  հիմնարար նշանակություն ունեցավ հայկական ավանդական գորգագործության կյանքի կոչման գործում:

 

Սկզբնապես, Մեգերյան ընկերությունը զբաղվում էր միայ նոր ու հին գորգերի առք ու վաճառքով: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում, նրանք սկսեցին կիրառել բնական նյութերի, բրդի որակական հատկանիշների և Հին Աշխարհից եկած  գործելու տեխնիկայի  վերաբերյալ իրենց գիտելիքները՝ վերականգնելով պատվիրատուի արդեն գոյություն ունեցող անտիկ՝ Պերիան, Աուբուսոն, Սավոննյե և այլ տիպի գորգերը: Հետագայում, երբ անտիկ արևելյան գորգերը դառնում էին հազվագյուտ, Մեգերյանները ընդլայնում են իրենց գործունեությունը վաղ 80-ականներին , իրենց փորձը տեղափոխելով  դեպի ջուլհակահաստոց, որպեսզի ստեղծեն նրբորեն ձևափոխված, հնաոճ օրիգինալ գորգերի վերարտադրությունը՝ հաջողությամբ միախառնելով  Հին Աշխարհի արհեստագործությունը արդի գեղագիտության հետ: Մեգերյան ընկերությունում կարևոր է այն, որ յուրաքանչյուր դիզայնի հեղինակային իրավունքները պաշտպանված են և ստորագրված է՝ բարձր որակը և յուրօրինակությունը ընդգծելու համար:

 

Նրանց արտադրությունը գործունեություն է ծավալել մի շարք երկրներում՝ ներառելով Եգիպտոսը, Հայաստանը, Ռումինյան, Աֆղանստանը, Պակիստանը և Չինաստանը: Գործում է նաև Մեգերյան գորգերի 22 գորգագործության արտադրամասեր Հայաստանում՝ տրամադրելով հազարավոր աշխատատեղեր:  Բացի Նյու Յորքի 5-րդ Պողոտայից, ընկերությունը ցուցասրահներ ունի նաև Իտալիայում, Ֆրանսիայում, Շվեցարիայում և Գերմանիայում:

 

Բուրդը ներկելու հայկական ավանդական բնական մեթոդները գալիս են դարերի խորքից: Հայկական Արտաշատ քաղաքը, օրինակ, հայտնի էր իր <<որդան>> ներկով: Արաբ պատմաբան Յակուտ ալ Համավին նկարագրել է այն որպես <<Կարմիր գույնի քաղաք>>: Ջանալով հավատարիմ մնալ  յուրօրինակ գորգերի ստեղծման մեթոդներին` Մեգերիան կարպետ ընկերությունը, օգտագործում է  երկրի բուրդը, տարածշրջանի ներկերը և գործելու ավանդական  տեխնիկաները: Բնական ներկերի մեծամասնությունը ստանում են Հայկական լեռնաշխարհի ծաղիկներից, արմատներից և բույսերից: Վառ կարմիրը ստանում են Տորոնի արմատից: Գորգագործների մեծ մասը երկրորդ կամ երրորդ սերնդի վարպետներ են: Ընկերությունն արտադրամասեր ունի նաև Բրուքլինում, Նյու Յորքում: Ընկերության սեփականատերեր Րաֆֆի և Թորոս Մկրեանները բազմիցս ճանապարհորդում են՝ վերահսկելով համաշխարհային գործառնությունները:

 

Մեգերյան կարպետն ընդլայնելով իր արտադրական գործունեությունը Հայաստանում՝ առաջարկում է նոր դիզայն և երանգներ ունեցող Մեգերյան գորգեր: Սրանց մեջ մտնում են Վասպուրական տեսակի գորգերը, որոնք հնաոճ հայկական գորգերի վերարտադրությունն են, Արցախ տեսակը, որը կրում է եվրոպական ծաղկային մոտիվներով լուծումներ՝  ոգեշնչված 19-րդ դարի վերջում հայ գորգագործների կողմից գործված արցախյան օրիգինալ գորգերից և Լոտտո տեսակը՝ ներշնչված հայտնի իտալացի նկարիչ Լորենցո Լոտտոյի արվեստի գործերից: Հարկ է անպայման նշել, որ բոլոր այս դիզայնները հիմա նաև հասանելի են որպես ուղեգորգեր: Մեգերյան գորգերը արտադրվում են նաև ժամանակակից դիզայնով: Վերջին 10 տարում ընկերությունը սկսել է կիրառել Արտ-Դեկո ոճը՝ բարձրակարգ ժամանակակից ոճերի հետ՝ Արտեքսում և հայկական շարքերում: Բացի դրանից, Եգիպտոսում արտադրական գիծը ընդլայնվել է և ներառում է Քոպտիկ Մամլուկ, որը սկզբնապես ստեղծվել է 16-րդ դարում Եգիպտոսում և բնորոշվում է ոսկեգույն երանգներով և բարդ զարդանախշերով, որոնք հատկանշական են երկրաչափական նախշերի և ոճային ձևերի, ինչպես նաև դեկորատիվ Օուշակների դիզայնին, որոնք եկել են Արևմտյան  Անատոլիայից: Այս նոր հավաքածուները հպարտությամբ ցուցադրվել են իրենց ցուցասրահներում Ատլանտայում  2007 թվականին, ի ապացույց այն բանի, որ Մեգերյանական՝ ծաղկելու և ոգեշնչելու շքեղ ավանդույթը շարունակվում է: Այսպիսով Մեգերյանները ոչ միայն ստեղծում են նորաոճ և ժամանակին համահունչ գորգեր, այլև վերակենդանացնում են հայ գորգագործական մշակույթի վաղեմության սկզբունքը՝ աշխատելով միայն հայկական կրկնակի հանգույցներով, բնական ներկերով ու թելերով:

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
ՆՅՈՒ ՅՈՐՔ

3 w 30th St

Նյու Յորք, Նյու Յորք

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Tel: (877) MEGERIAN

ԲՐՈՒՔԼԻՆ

93 Division Pl

Բրուքլին, Նյու Յորք

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Tel: (718) 782-7474

www.MegerianRugCleaners.com

ՀԱՅԱՍՏԱՆ

Մադոյան փող., 9 շենք

Երեւան

Հայաստան

Tel: +374 10 442994

ՑՅՈՒՐԻԽ

GVZ Embraport
Block F, Suite 54
Postfach 156
8423 Embrach-Embraport

Switzerland

Tel: (877) MEGERIAN