Ավանդական, Y136
RUG: Y136
Առկա չափսեր: 140սմ x 209սմ
Առկա չափսեր: 4.59 ft x 6.86 ft
Գույն: կարմիր/կանաչ
Մատերիալ: բուրդ/բամբակ
Կիսվել ընկերների հետ:
Գորգի մանրամասն նկարագրություն

Այս գորգը պատկանում է «Խաչազարդով» խմբի «Լոռի» տիպին: Բնորոշվում է խաչաձև բարդ հորինվածքով, որը կազմված է քառակող կամ բազմակող շրջանակում ամփոփված զարդից և այդ շրջանակի կողերի կենտրոններից սկզբնավորվող, ուղղաձիգ, հավասարաչափ երկարությամբ մեկական զարդանախշերից։ Կառուցվածքով «Լոռի -Փամբակ» հորինվածքի երկրաչափականացված տարբերակ է։ Այս տիպի գորգերի գեղազարդման համակարգում, բացի հիմնական հորինվածքից, լինում են նաև աստիճանավոր եզրերով ու շեղանկյունաձև ուրվագծով շրջանակում ամփոփված զարդեր կամ ծաղկանախշեր։ Բնորոշ է «Լոռի-Փամբակ» տիպի տարածման շրջաններին։ Իր բոլոր տարբերակներով հանդերձ, առավելապես հայտնի է Լոռվա գորգագործական կենտրոններում, որի պատճառով էլ նպատակահարմար է գտնվել «Լոռի» անվանումը։

Նմանատիպ գորգեր
Y687
RUG: Y687
507
RUG: 507
798
RUG: 798
1151
RUG: 1151
4165
RUG: 4165
Y48
RUG: Y48
Y136
RUG: Y136
Y42
RUG: Y42
Y100
RUG: Y100